Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Բլյուզը Հայաստանում

Այս էջում կփորձենք ներկայացնել հայ բլյուզ կատարողների, բացահայտել նոր անուններ և նպաստել բլյուզի տարածմանը Հայաստանում:


Այսպիսով, եթե Դուք կամ Ձեզ որևէ ծանոթ կատարում է բլյուզ, կամ էլ Դուք  տեղյակ եք, թե որտեղ Երևանում կարելի է ունկնդրել բլյուզ կենդանի կատարմամբ, շնորհակալ կլինենք եթե տեղեկացնեք մեզ էլ.հասցեով՝ info@mojoclub.am




Մենք` երաժիշտներս, կոչված ենք զարգացնելու սերունդը, մենք պետք է սովորեցնենք` որն է լավը, ինչ պետք է և պետք չէ լսել: Մատուցվող երաժշտության հարցը շատ կարևոր է, իսկ դա, ցավոք, շատ երաժիշտներ հաշվի...
ավելին

Նմանատիպ միջոցառումները կարևոր են բլյուզ սիրող հասարակության համար՝ շփվելու, ունկնդրելու մեր երաժիշտներին և ընդհանրապես, բլյուզի ներքո լավ ժամանցի առումով: Ողջունելի է մեր նոր գործըկներ՝ MELROSE փաբի...
ավելին

Նա այսօր «ամենազբաղ-ված» երաժիշտ-ներից մեկն է աշխարհում, քանի որ մշտապես համերգների, ձայնագրությունների և շրջագայությունների մեջ է: Այս համերգների և մի շարք նշանավոր փառատոների...
ավելին

Դեռ դպրոցական տարիներին իմ անգլերենի ուսուցիչը անունս Լուկաս էր գրում: Հետագայում, երբ սկսեցի շփվել արտասահմանցի արվեստագետների հետ, դժվարանում էին ինձ Ղուկաս ասել, Լուկաս էին կոչում: Այդպես Լուկասը դարձավ իմ բեմական...
ավելին
International Blues Music Day
European Blues Union
European Blues Union
VIDEO