Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Բլյուզը Հայաստանում

Բեն Փուլ` հոգու, այլ ոչ թե մտքի երաժիշտը

Բրիտանացի ճանաչված երաժիշտ Բեն Փուլը համարվում է բլյուզ-ռոքի ամենահայտնի կատարողներից մեկը, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է ճանաչված դառնալ ոչ միայն Եվրոպայում, այլև բլյուզի հայրենիք և բլյուզով դժվար զարմացող ԱՄՆ-ում: Հայտնի արտիստներն ու երաժշտական ամսագրերը նրան անվանում են «բլյուզի ծագող աստղ» կամ «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ»՝ այս ժանրի հետագա ընթացքը պայմանավորելով նաև Բեն Փուլ-երաժշտի ապագա գործունեությամբ:

 

Նա այսօր «ամենազբաղված » երաժիշտներից մեկն է աշխարհում, քանի որ մշտապես համերգների, ձայնագրությունների և շրջագայությունների մեջ է: Այս համերգների և մի շարք նշանավոր փառատոների ընթացքում նա հասցրել է նաև հատուկ հյուրի կարգավիճակում համատեղ ելույթներ ունենալ անվանի երաժիշտների հետ (B.B. King, John Mayer,Jonny Lang, James Morrison, Lenny Kravitz, Ritchie Kotzen) և գովեստի խոսքերի արժանանալ իր երաժշտական կուռերից Ջեֆ Բեքից,  Գարի Մուրից:

 

Կարդացեք Նաիրա Հայրապետյանի հարցազրույցն ամբողջությամբ այստեղ:

 



Blues Sunday: Jam with Davo Afrikyan
International Blues Music Day
European Blues Union
VIDEO