Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Խճանկար

Երգեր ժամանակի և տարածության միջից. You Shook Me

You Shook Me. 1960-ական թվականների բլյուզ ոճում շատ հայտնի մի երգի անուն, որից ներշնչվել են ապագա հայտնի երաժիշտներ: Մադի Ուոթերսի (Muddy Waters) այս ստեղծագործությունը լուրջ կռվախնձոր դարձավ երկու ընկերների՝ վիրտուոզ կիթառահարներ Ջեֆ Բեքի և Ջիմի Փեյջի միջև: Մինչ այդ նրանք հասցրեցին ձայնագրել և լսարանին հանձնել երգի երկու հրաշալի կատարում:

 

Ի սկզբանե այն գործիքային էր, բայց շատ արագ ընդունվեց և ընդամենը մեկ տարվա մեջ մեծ հեղինակություն էր վայելում բլյուզի միջավայրում: Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ «Chess Records»-ի հիմնադիր և պրոդյուսեր Լեոնարդ Չեսը առաջարկեց վերաձայնագրել այն, բայց երգի տարբերակով:

 

Կարդացեք Նաիրա Հայրապետյանի հոդվածը ամբողջությամբ այստեղ:



International Blues Music Day
European Blues Union
European Blues Union
VIDEO