Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Խճանկար

Boom Boom! Ես Ջոն Լի Հուկերն եմ

20-րդ դարի երաժշտական մշակույթն իր նշանավոր ժանրերով կամ ուղղություններով շատ բաներում պարտական է աֆրոամերիկյան ժողովրդական ռիթմերին:

 

Նա բլյուզի հսկաներից է, բուգգիի հայրը: Այդ նա 1948թ-ից՝ իր առաջին՝ «Boogie Chillen» սինգլով աշխարհին ծանոթացրեց բուգի երաժշտության համառ և բաբախուն ռիթմերի հետ: Տեսակ, որը նա բերեց իր հայրենի Միսիսիպիից՝ ձևավորելով բլյուզի իրեն հատուկ ոճն ու ձեռագիրը:

 

Կարդացեք Նաիրա Հայրապետյանի հոդվածը ամբողջությամբ այստեղ



Blues Sunday: Jam with Davo Afrikyan
International Blues Music Day
European Blues Union
VIDEO