Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Լեգենդներ

Օտիս Ռաշ /Otis Rush

Օտիս Ռաշ (ծնվ. 1935 թ. ապրիլի 29-ին, Ֆիլադելֆիայում) – ամերիկյան բլյուզ կիթառահար և երգիչ, ում կիթառային ոճին բնորոշ է դանդաղ պարուրող հնչեղություն, ջազային արպեջիոներ և երկար նոտաներ:

Օտիս Ռաշը ձախլիկ էր, սակայն ի տարբերություն մնացած ձախլիկ կիթառահարների, նախընտրում էր նվագել ստանդարտ և չվերադասավորված լարերով կիթառի վրա: Ընդունված է համարել, որ դա իր ազդեցությունն ունի իր կիթառի յուրահատուկ հնչեղության վրա:

Օտիս Ռաշը եղել է 50-ականների վերջի 60-ականների սկզբի Չիկագոյի բլյուզ բեմի հիմնադիրներից մեկը: Վեստ Սայդ դպրոցը (West Side school), որին պատկանում էին Ռաշը, Magic Sam-ը և Buddy Guy-ը, հիմնականում կարևորում էր որակյալ և արտահայտիչ կատարումը և «քաղաքային» հնչեղությունը: Ռաշի զգացմունքային սոլոները, մելանխոլիկ ակորդային ֆրազաներն և մանրակրկիտ տեքստուրայի դետալները կազմեցին նոր ոճի բանաձևը:

Չնայած իր ունեցած մեծ ներդրման համար Chicago blues-ի զարգացման մեջ, Ռաշը հայտնի է բավականին սահմանափակ ձայնագրություններով, որոնք լույս էին տեսնում երկար ընդմիջումներով: Արդյոք դա վատ մենեջմենտի արդյունք էր, թե ուղակի անհաջողությունների շարան, սակայն Ռաշին չհաջողվեց իրագործել իր պոտենցիալը ձայնագրություններում: Անհաջող փորձերից ելնելով, Ռաշը դադարեց հավատալ ձայնագրման ընկերություններին և փորձում էր չկապել ոչ մի պայմանագիր նրանց հետ: Արդյունքում բլյուզի վետերանի երգացանկը շատ փոքր է և հազվադեպ է թարմացվում նոր նյութերով:

Ռաշը ծնվել և մեծացել է Միսիսիպի նահանգում: Երիտասարդ տարիքում նա նվագել է շրթհարմոն: Ռաշը ձախլիկ էր, և սկսել էր նվագել կիթառ 10 տարեկանում, նվագելով այն շրջված վիճակում` բասային լարերը դեպի ներգև: 1948-ին նա տեղափոխվում է Չիկագո, իսկ 1954-ին, ոգեշնչված B.B. և Albert King-երի երաժշտությունից և Մադդի Ուոթերսի (Muddy Waters) հետ ծանոթությունից, նա սկսում է լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Անդադար ելույթները Չիկագոյի ակումբներում բերում են նրան հստակ հայտնություն, և 1956-ին Վիլի Դիքսոնի օգնությամբ նա ձեռք է բերում պայմանագիր Cobra ընկերության հետ: Ռաշի առաջին սինգլ I Can’t Quit You, Baby, որը հատուկ նրա համար գրել էր Դիքսոնը, միևնույն ժամանակ հանդիսանում էր այդ լեյբլի առաջին թողարկված ձայնագրությունը և ամենա մեծ հաջողությունը` այն զբաղեցրեց ռիթմ-ն-բլյուզ չարթի 9-րդ հորիզոնականը:

 

Լեյբլի երկամյա գոյատևման ընթացքում Ռաշը ձայնագրում է գլուխգործոցների շարք, որը բնորոշում է «West Side sound»-ը` մինորային բլյուզ Double Trouble և My Love Will Never Die, ռոք-ռումբա All Your Love (I Miss Loving) և այլն: Շատերին այս ստեղծագործությունները հայտնի են Led Zeppelin-ի առաջին ալբոմից (I Can’t Quit You Baby), Bluesbreakers with Eric Clapton ալբոմից (All Your Love), իսկ Double Trouble-y Մայալի, Կլեպտոնի կամ Պոլ Բատերֆիլդի cover-ներից:

Այն ժամանակ, երբ անգլիացի բլյուզմենները Ռաշի սինգլների հետևից էին ընկած` փոստով պատվիրելով այն Չիկագոյից կամ գնելով այն ամերիկյան նավաստիներից նավահանգիստներում, Ռաշը բարդ ժամանակներ էր ապրում: Cobra-ից  հետո` 1960 թ. Ռաշը պայմանագիր է կնքում հանրահայտ Chess-ի հետ: Համագործակցման երկու տարվա ընթացքում Chess-ը թողարկում է միայն մեկ սինգլ, դասական So Many Roads, So Many Trains-ը: Ընկերության անուշադրությունը ստիպում է նրան տեղափոխվել Duke Records, սակայն այնտեղ էլ նրա բախտը չի բերում` երեք տարվա ընթացքում միայն մեկ սինգլ` Homework անվանմամբ:

 

60-ականների կեսին Ռաշի հինգ երգերը ընդգրկվում են “Chicago/The Blues/Today!” հավաքածուի մեջ, որի շնորհիվ էլ նա հայտնություն է ձեռք բերում “սպիտակ” ունկնդիրների մոտ, որոնք արդեն սկսել էին բացահայտել իրենց համար բլյուզ երաժշտությունը: Ռաշի ամենավառ երկրպագուներից մեկն է դառնում Paul Butterfield Blues Band-ի կիթառահար Մայկ Բլումֆիլդը: Բլումֆիլդը համոզում է իր մենեջերին (ով նաև Ջենիս Ջոպլինի և Բոբ Դիլանի ներկայացուցիչն էր) զբաղվել Ռաշի գործերով, և բացի այդ Ռաշին կազմակերպում է նոր պայմանագիր Cotillion լեյբլի հետ:

 

1969 թ. Ռաշը ձայնագրեց Mourning In The Morning ալբոմը, որի պրոդյուսերը հանդիսացավ համառ Բլումֆիլդը: Բլումֆիլդի փորձը ներկայացնել ալբոմը որպես բլյուզ-ռոք ձախողվեց` ալբոմը անհաջող էր,  և ոչ քննադատների ոչ էլ ունկնդիրների մոտ չառաջացրեց հետաքրքրություն: Այդ ժամանակ էլ լույս տեսան Ռաշի հին նյութերը` Chess-ը հայտնաբերեց իր արխիվներում ևս չորս ստեղծագործություն, ձայնագրված նույն ժամանակ, ինչ So Many Roads-ը, և թողարկվեց ալբոմ-հավաքածու Door To Door, որտեղ տեղ գտան նաև Ալբերտ Քինգի ստեղծագործությունները: Blue Horizon-ը իր հերթին թողարկեց Ռաշի Cobra-ի շրջանի ձայնագրությունները:

Կրկին, փոխելով ձայնագրման ընկերությունը, 1971 թ., այս անգամ Capitol-ում Ռաշը ձայնագրում է իր թերևս լավագույն սկավառակը կանխատեսային անվանմամբ Right Place, Wrong Time: Անբացատրելի պատճառներով Capitol-ը որոշում է չթողարկել այն, և ձայնագրությունը մնում է արխիվում մինչև 1975 թ., երբ  այն գնում և վերջապես թողարկում է Bullfrog փոքրիկ լեյբլը: Այդ ժամանակ ամերիկացիների հետաքրքրությունը բլյուզի նկատմամբ ինչ որ չափով հանգչեց, և ալբոմը դժվարությամբ էր վաճառվում:

Պրոբլեմները շարունակում էին հետապնդել կիթառահարին: Ընդհանուր առմամբ հետաքրքիր Cold Day In Hell (1975) սկավառակը և մի քանի համերգային ձայնագրություններ օգնեցին Ռաշին իր տեղը պահպանել բեմում  մոտակա տասնամյակներում: 1986 թ. Ռաշը լքում է թանկարժեք ձայնագրման սեսիան Rooster Blues լեյբլում միայն այն պատճառով, որ ուժեղացուցչի ձայնը լավը չէր: Նույնիսկ բարեհաջող նախագծերը ավարտվում էին անհաջողությամբ` Troubles, Troubles Եվրոպական ձայնագրությունը գնեց ամերիկյան Alligator լեյբլը և փորձեց վերամիկշել այն: Ռաշի զայրույթին նաև նպաստեց պրոդյուսերների որոշումը ավելացնել նոր ստեղնային, իսկ չափսերով բավականին երկար կիթառային պարտիաները ձայնագրությունից հանել: Արդյունքը լույս տեսավ 1991 թ. Lost In The Blues անունով:

Վերջապես, 1994-ին երաժշտի գործերը բարելավվեցին` վերջին 16 տարվա ընթացքում Mercury-ում ձայնագրվում է Ain’t Enough Comin’ ստուդիայում ձայնագրված առաջին ալբոմը: Պրոդյուսերական անթերի աշխատանքի, խմբի տպավորիչ ձայնակցման և հզոր կիթառային կատարման շնորհիվ քննադատները ալբոմը անվանեցին տարվա ամենանշանավոր նվաճում բլյուզ շրջանակներում:

Նորից, անձնական խնդիրները կասկածանքի տակ դրեցին երաժշտի վերադարձը: Սակայն վերջերս նա գտնվում է լավ վիճակում և ձայնագրում է հերթական ալբոմը: Հնարավոր է, որ Ռաշը դեռ կզբաղեցնի չիկագյան «բլյուզի արքայի» իրեն արժանի տեղը:

 

(www.blues.ru կայքի նյութերի հիման վրա)



International Blues Music Day
European Blues Union
European Blues Union
VIDEO