Բարի գալուստ մեր կայք

Մենք հույս ունենք, որ այստեղ հետաքրքիր և բովանդակալից ժամանակ կանցկացնեն ոչ միայն բլյուզի վաղեմի երկրպագուները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր հենց նոր են բացահայտում իրենց համար այս մոգական երաժշտությունը:

Իսկ ի՞նչ է բլյուզը: Ինչ-որ մեկն այսպես է բնութագրել բլյուզը. “Դա տղամարդու համար արտասվելու արժանապատիվ ձևն է": Իսկ ի՞նչ է MOJO-ն: Դա մոգական ուժ է, կախարդանք, իսկ բլյուզը հոգու յուրահատուկ իրավիճակ է` հոգու տրամադրությունը: Երաժշտություն, որը տիրապետում է մոգական ուժ: Այն կախարդում և ձգում է մեզ բոլորիս:

Այս կայքը միավորում է թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող բլյուզ երաժշտության սիրահարներին:

Սպասում ենք նաև Ձեր առաջարկություններին և կարծիքներին, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն կայքը: Գրեք մեզ info@mojoclub.am հասցեով:

Մենք

Մենք ներկայացնում ենք Բլյուզի հայկական ասոցիացիան (Armenian Blues Association)Հայաստանում բլյուզ երաժշտության երկրպագուների ասոցիացիայի ստեղծման միտքը առաջացել էր դեռ 2004-ին: Այս նախաձեռնության գլխավոր իմաստը կայանում է բլյուզի սիրահարների և երաժիշտների համախմբման մեջ: Մենք կայքի ստեղծողներն ենք, իսկ հետագայում MojoClub-ի, ուր կարող են գալ նրանք, ովքեր ուզում են անցկացնել հիանալի ժամանակ ընկերական մթնոլորտում և ամենակարևորը` մոգական երաժշտության ներքո:

 

Մենք նույնպես մեծ ուրախությամբ կհամագործակցենք  հովանավորների և գործընկերների հետ միջոցառումներ և ակումբային նախագծեր իրականացնելու նպատակով:

 

Բարի գալուստ բլյուզի սիրահարների ակումբ:

International Blues Music Day
European Blues Union
European Blues Union
VIDEO